National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին:

 Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել  ժամանակակից հայ գրականության  եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա  գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կյանքի վերջն էլ Լեւոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում եւ մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի   ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական:

 ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից  ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am